ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-54-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում: