Իսպանիայում ձերբակալել են 79-ամյա կնոջ, ով ղեկավարել է թմրավաճառների բանդան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալվել են նաեւ 26 եւ 60 տարեկան տղամարդիկ:

Բոլորն ազգությամբ իսպանացիներ են: Խմբավորումը զբաղվել է Լատինական Ամերիկայից կոկայինի տեղափոխմամբ:

Կասկածյալները հնարավորություն էին փնտրում՝ ֆինանսավորելու իրենց գործունեությունը, եւ վարձել էին թմրավաճառների:

Նշվում է, որ խուզարկման ժամանակ առգրավվել է 15 կգ թմրանյութ: