Միացյալ Նահանգներն ավելի քան COVID-19-ի դեմ պատվաստանյութի 110 միլիոն դեղաչափ են նվիրաբերել եւ մատակարարել ավելի քան 60 երկրի՝ Աֆղանստանից մինչև Զամբիա, հայտնում է Սպիտակ տունը:

Հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգներում վիրուսի ավելի վարակիչ դելտա շտամով վարակումների աճի ֆոնին:

Նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Միացյալ Նահանգները «պատվաստանյութերի զինանոց» կդառնան ամբողջ աշխարհի համար: Սակայն 110 միլիոն դեղաչափերը, որոնք ԱՄՆ-ն նվիրաբերել է հիմնականում պատվաստումների գլոբալ ծրագրի միջոցով, որը հայտնի է որպես COVAX, ներկայացնում են աշխարհին անհրաժեշտ ծավալի միայն մի փոքր մասը:

Երեքշաբթի Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի վերջին կսկսի  Pfizer պատվաստանյութի 500 հազար դեղաչափի առաքումը, որը մինչեւ 2022 թվականի հունիսը ԱՄՆ-ն խոստացել էր ցածր եկամուտ ունեցող 100 երկրի: