Հյուսիսային Կորեան քննադատել է Բրիտանիային՝ այս տարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկու ռազմանավերի մշտական ​​տեղակայման ծրագրի համար՝ այն «սադրանք» անվանելով:

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը քննադատել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլասի այն մեկնաբանությունները, որոնք ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան եւ Չինաստանը փորձում են մեկուսացնել Ճապոնիան եւ Հարավային Կորեան եւ սպառնալ նավարկության ազատությանը Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

«Սա յուրատեսակ սադրանք է Բրիտանիայի կողմից մեր դեմ, որը սրում է իրավիճակը՝ իր ռազմանավերն ուղարկելով Հեռավոր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ որպես արդարացում վկայակոչելով  մեր «սպառնալիքը»»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: «Նման գործողությունները միայն տեղական երկրների ուժեղ դիմադրությանը եւ լարվածության կհանգեցնեն արդեն իսկ զգայուն տարածաշրջանային իրավիճակում»: