Ազգային ժողովի իշխանական փոխխոսնակի թեկնածուն, «Դեմ եմ» շարժման համահիմնադիր Հակոբ Արշակյանը ասում է, որ դեմ է եղել պարտադիր կենսաթոշակային համակարգին երկու պատճառով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայերիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«ա) կենսաթոշակային համակարգերի վատ են կառավավել, որը բխում է նախկին իշխանությունների նկատմամբ անվստահությունից և

բ) կողմ է եղել, որ միջոցները ներդրվեն տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերության զարգացմանը զարկ տալու նպատակով:

Ու ավելացնում է, որ այժմ կան գործիքակազմեր, լծակներ (առաջ չկար), թե ինչպես են տնօրինվում գումարները և, որ դրանք ծառայում են ի շահ Հայաստանի: Եվ նա այսուհետ կողմ է համակարգին:

Դժվար է ասել ինչ նկատի ունի պատգամավորը, ասելով, որ միջոցները ծառայում են ի շահ Հայաստանի, բայց ինչևէ, անդրադառնանք միայն նվազագույն ողջամտություն ենթադրող պնդումներին:

Առանց շատ ծանրաբեռնելու այս գրառումը ասեմ.

Կենսաթոշակային կառավարման համակարգը ներդրվել է ՀՀ-ում 2014 թ. և կառավարվում է նույն կերպ, Կառլ, լրիվ նույն սուբյեկտների կողմից:

Ավելի պարզ ասեմ, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այնպես էլ այսօրվա հրաշքների պարագայում հավաքագրված միջոցները կառավարում են միջազգային խոշոր C-Quadrat Ampega asset management և Amundi-Acba asset management ընկերությունների ՀՀ-ում հիմնադրված համանուն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից:

Երկրորդը նույնպես աբսուրդի դաշտից է: Նախ և առաջ, որքան տեղյակ եմ 2018թ.-ից ի վեր հավաքագրված միջոցների այլ երկրներում ներդրման հետ կապված նոր սահմանափակումներ կամ խստացումներ օրենսդրական մակարդակում չեն իրականացվել:

Բացի այդ, եթե անգամ օրենքով սահմանվի, որ 100% միջոցները պետք է ներդրվեն ՀՀ արժույթով և ՀՀ-ում գրանցված ընկերությունների մեջ, ապա դրանից մեր տնտեսության իրական հատված ուղղվող ներդրումները առանձնապես չէին շատանա: Ինչու՞: Որովհետև իրական հատվածը պետք է լինի, լինի բազաթիվ բաժնետիրական ընկերությունների տեսքով, այլապես բոլոր միջոցները կդառնան պետական/ մասնավոր պարտատոմսեր, ավանդներ և այլն:

Ի դեպ, ակտիվների ընդհանուր կառուցվածքի (2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ) գծապատկերին ծանոթացի հղումով:

Իսկ ի՞նչ է արել Հակոբ Արշակյանի թիմը ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացման համար: Պատասխան՝ ոչ մի լավ բան....նույնիսկ պլանավորված կապիտալ ներդրումներն են տապալել յուրաքանչյուր բյուջետային տարի՝ ավելացնելով ընթացիկ, այլ կերպ ասած, օրվա ստամոքսային ծախսերը:

Հետևաբար՝ Հակոբ Արշակյանը, կա՛մ ստախոս և մորթապաշտ է, կամ տգետ:

Մնացածը թողնում եմ ձեր եզրակացությանը: