Հյուսիսային Կորեան պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները մի շարք պատժամիջոցների չեղարկումից հետո: Այս մասին հայտարարել են հարավկորեացի օրենսդիրքները Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Պակ Ցզե Վոնի հետ հանդիպումից հետո:

Հյուսիսը պահանջել է նաեւ թուլացնել պատժամիջոցները ապրանքների ներմուծման նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:

«Որպես նախնական պայման Հյուսիսային Կորենա պահանջում է, որպեսզի Միացյալ Նահանգները թույլատրի օգտակար հանածոների արտահանումն ու նավթի եւ առաջին անհրաժեշտության իրերի ներմուծումը»,-ասել է պատգամավոր Հա Տե Քընը:

Նա նշել է, որ այդ թվում են սպիրտային խմիչքներն ու կոստյումները ոչ միայն Կիմ Չեն Ընի սպառման, այլ նաեւ Փհենյանի էլիտայի շրջանում տարածելու համար: