Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայ փախստականների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ները դիմել են միջազգային հանրությանն ու ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով ճանաչել ԼՂ վերադարձի նրանց իրավունքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Փախստականի ձայն» ՀԿ-ի նախագահ Օկսանա Մուսայելյանը:

«Կազմակերպությունները հիշեցնում են, որ Սումգայիթից, Գյանջայից, Բաքվից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից բռնի արտաքսման հետեւանքով մոտ 500 հազար հայ ստիպված է եղել լքել երկիրը 1988-1991թթ.: Հայ փախստականների մի մասը մեկնել է Եվրոպայի երկրներ, Ռուսաստան եւ ԱՄՆ:

2020 թ. ԼՂ-ում պատերազմի հետեւանքով Շուշիից եւ Հադրութից բոլոր հայերը ստիպված եղան լքել իրենց տունը: Բացի այդ, ռազմական գործողություններն ու դրա հետեւանքները նպաստեցին անվտանգության երաշխիքների ցանկացած միջոցի նկատմամբ անվստահությանը: Ստեղծված իրավիճակն ազդում է ԼՂ-ից միգրացիայի հոսքին, ինչը սպառնում է հայ բնակչության ոչնչացմամբ, որը դարերով ապրել է այդ տարածքներում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ կոնֆլիկտի նախապատմությունը՝ սկսած այն պահից, երբ Ստալինը որոշեց ԼՂ-ն 1920-ին հանձնել Ադրբեջանին, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կոշտ վերաբերմունքը, մենք կոչ ենք անում այդ կոնֆլիկտից բոլոր տուժածներին, կոնկրետ՝ Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայերին, թույլ ալ վերադառնալ ԼՂ-ում՝ Շուշի եւ Հադրութ, իրենց տները:

90-ականներին Սումգայիթում, Գյանջայում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում զանգվածային կոտորածը, ԼՂ-ում 90-ականներին պատերազմը, 2016-ին եւ 2020-ին պատերազմը, ապա դրա հետեւանքները՝ կոշտ վերաբերմունքը, սպանությունները , բռնությունը, ռազմական եւ քաղաքացիական հանցագործությունները. այդ ամենը համատեղ համագոյակցության անհնարինության ապացույց է:

Մենք՝ Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայ փախստականներս, դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի վերադարձվի մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը»,-ասվում է դիմումի մեջ:

Refugee Voice, Advocacy and Rights Protection NGO. Chairperson Oksana Musaelyan. Armenia

Փախստական կանանց միավորում, նախագահ՝ Ռուզաննա Ավագյան, Լեռնային Ղարաբաղ

Հանուն արդարության փախստականների միավորում, Սնեժանա Թամրազյան, ԼՂ

Մեր տունը Հայաստանն է, նախագահի օգնական ՝ Ռիմա Աբրահամյան, Հայաստան

Memory Dignity Justice Association, Chairman Garen Bagdasarian, USA