Հունաստանի իշխանությունները սաստիկ շոգի պատճառով փակել են Ակրոպոլիսը եւ մյուս հնագույն հուշարձանները: Հունական մայրաքաղաքի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, հայտնում է AP-ն:

Արտակարգ եղանակը անտառային հրդեհների պատճառ է դարձել Թուրքիայում, Հունաստանում, Իտալիայում եւ ողջ տարածաշրջանում: Հունաստանի իշխանությունները շոգը բնութագրել են որպես ամենասաստիկը վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում:

Աթենքից հյուսիս ընկած հրդեհը, որն անմիջական վտանգ չի ներկայացնում տների համար, մայրաքաղաքում ծխի առաջացման պատճառ է դարձել:

Ակրոպոլիսը, որը սովորաբար ամռանը 8:00-20:00 բաց է լինում, կեսօրից մինչեւ 17:00 փակ կլինի:

Պետական եւ որոշ մասնավոր ծառայություններ փոխել են աշխատանքային ժամերը, որպեսզի ապահովեն կեսօրից հետո փակումը: