Թուրքիան ձգտում է առանցքային խաղացող դառնալ Աֆղանստանում՝ մարտահրավեր նետելով Սաուդյան Արաբիային, գրում են քաղաքացիության եւ գլոբալիզացիայի ինստիտուտի փորձագետներ Աբդուլ Բասիթը եւ Զահիդ Շահաբը Al Jazeera-ի համար հոդվածում:

Աֆղանստանից զորքերը դուրսբերելու ԱՄՆ որոշումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է կառավարել եւ ապահովել Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունը:

Դեռ հայտնի չեն մանրամասները, թե ինչպես է Թուրքիան աջակցել է անվտանգությունը ամերիկացի զինծառայողների հեռանալուց հետո:

«Անկարան կարող է հաղթել՝ իր վրա վերցնելով այդ պարտավորությունը»,-կարծում են փորձագետները:

Վերլուծաբանների խոսքով՝ Թուրքիան ավելի  լավ հարաբերություններ ունի թալիբների հետ, քան ՆԱՏՕ-ի այլ ցանկացած անդամ: Այդպիսով Անկարան շահավետ դիրքում կլինի:

«Այդպիսով, Էրդողանը ցանկանում է ոչ միայն մարտահրավեր նետել Սաուդյան Արաբիային, այլ նաեւ միջազգային հանրությանը ցույց տալ Թուրքիայի հնարավորությունները»,-գրում են փորձագետները: