Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է սոցիալական ցանցերի հայտնի հավելվածներին, որպեսզի խրախուսի COVID-19-ի դեմ պատվաստումները, պայքարի «կեղծ տեղեկատվության դեմ» եւ դիմի երիտասարդներին, հաղորդում է AP-ն:

43-ամյա Մակրոնը առաջարկել է հարցերին պատասխանել Instagram-ում եւ Tiktok-ում տեղադրված տեսանյութում:

Քանի որ Ֆրանսիան բախվում է COVID-19-ի ամենօրյա դեպքերի նոր բռնկման հետ, Մակրոնը ասել է, որ պատվաստանյութը «միակ զենքն է»: «Ես գիտեմ, որ ձեզանից շատերը դեռ տարակուսում եւ վախենում են: Շատերը լսում են կեղծ տեղեկություններ, շշուկներ, երբեմն լիակատար անհեթեթություն... Եկեք, հարցրեք ինձ, եւ ես կփորձեմ հնարավորինս անմիջական ու պարզ լինել»,- ասել է նա:

Մակրոնը հրապարակել է մի շարք կարճ տեսանյութեր, որոնք վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են․ «Ես երիտասարդ եմ եւ առողջ, ես պատվաստվելու պատճառ չունեմ», «Պատվաստանյութը վտանգավոր չէ եւ 100%-ով արդյունավետ չէ» եւ «Պատվաստանյութը շատ արագ է մշակվել»:

Մակրոնի այս քայլը հաջորդել է բողոքի ցույցերին՝ ընդդեմ հատուկ կորոնավիրուսային անցագրի, որը անհրաժեշտ է Ֆրանսիայի մի շարք հասարակական վայրեր այցելելու համար: