Ազգային ժողովում արդեն կոշտ սահմանափակում են լրագրողների աշխատանքը, իսկ սահմանափակումների կիրառման իրավական նորմերը դեռ նոր են մշակվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա տեղեկատվության ազատության կոպիտ ոտնահարում է։ 

Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել։ Եվ միայն նրա համար, որ իրենց հանկարծ անցանկալի հարցեր չկարողանան տալ»: