Պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերի մատակարարը Facebook-ը կօգտագործի բացառապես ուղիղ հեռարձակման միջոցով պրեմիերայի համար, հաղորդում է Axios-ը:

Facebook-ում ֆիլմերի տարածումը կարող է նվազեցնել բովանդակության բաշխման խոչընդոտը կինոգործիչների եւ ոչ մեծ ստուդիաների համար, հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են լսարան գրավել ոչ մեծ շուկաներում:

«Մինչ այս ֆիլմը, դուք պետք է միջազգային մատակարար գտնեիք առանձին հեռարձակումների համար»,- ասում է «Օտարը» ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Ռոզենբաումը:

«Օտարը», որը ոչ միանշանակ փաստագրական ֆիլմ է՝ Մանհեթենում սեպտեմբերի 11-ի թանգարանի կառուցման մասին, առաջին անգամ օգոստոսի 19-ին 3,99 դոլարով կներկայացվի Facebook-ում:

Ֆիլմը հասանելի կլինի Facebook Live-ի միջոցով՝ աշխարհի այն օգտվողներին, ովքեր կվճարեն մատակարարի տրամադրած հղումով այն դիտելու համար:

Facebook-ը կտրամադրի վճարովի գովազդ՝ միջոցառման հանրահռչակմանը նպաստելու համար: Պրեմիերայից հետո այն դիտելու համար հասանելի կլինի նաեւ որոնման դեպքում:

Պրեմիերան կարող է տեսնել Facebook-ի ցանկացած օգտվող այն երկրներում, որտեղ հասանելի են վճարովի առցանց միջոցառումները: Ներկայումս դրանք հասանելի են աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Ինչպես Facebook-ում տոմսերի վաճառքի ցանկացած միջոցառման դեպքում, ֆիլմի մատակարարը՝ ֆիլմերի տարածման Abramorama ընկերությունն է սահմանել պրեմիերայի գինը:

Ռոզենբաումն ասել է, թե նպատակը գինն այնքան ցածր պահելն է, որ կարողանան լայն լսարան ներգրավել: