«Հայաստան» խմբակցության մոտեցումները շատ հարցերում տարբերվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումներից: Այս մասին օգոստոսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ իրենք չեն կարող հանդուրժողականություն ցուցաբերել այն պայմաններում, երբ իրենց երկու գործընկերները ձերբակալված են: «Բացի այդ, ինչպե՞ս կարող ենք համակերպվել այն իրավիճակի հետ, երբ Հայաստանի շուրջ սպառնալիքները բավական լուրջ են»,- ասաց Օհանյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի զբաղեցրած ռազմավարական կետերը հետագայում շատ դժվար կլինի վերադարձնել: «Ապագայում, նույնիսկ սահմանազատումից հետո, մեզ համար շատ դժվար կլինի համոզել ադրբեջանցիներին, որպեսզի նրանք վերադառնան իրենց ելման դիրքերին»,- ասաց խորհրդարանականը: