Հասկանալի էր, որ նման ձեւով են գնալու գործընթացներն ԱԺ-ում, այսինքն ընդդիմությունը զբաղված է լինելու իր պատկերացմամբ ուսապարկը տշելով, իսկ իշխանության պատգամավորները՝ ընդդիմություն տշելով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլիա սուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նրա խոսքով, հասարակությունը շատ երկար կարող է դրանով զբաղվել, բայց թե դա որքանով է ազդում երկրում իրավիճակ փոխելու վրա, այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել. «Նիկոլ Փաշինյանին հենց սա էր պետք. Ընդդիմությանը դարձնել խորհրդարանական ընդդիմություն: Որովհետեւ այն ընդդիմությունը, որ կար իրենից առնվազն պահանջում էր իր աթոռը: Իսկ հիմա ինքը դառնում է վարչապետ, իսկ իր աթոռը պահանջողները դառնում են խորհրդարանական ընդդիմություն: Նիկոլ փաշինյանին այս կոնֆիգուրացիան լիովին ձեռնտու է: Ինքը հանգիստ կարող է զբաղվել իր գործերով, իսկ իր արյունը պահանջողները ԱԺ-ում իրար կտշեն: Մարդիկ իրենց ձայն չէին տվել նրա համար, որ գնան ԱԺ-ում ընդդիմություն դառնան, թեկուզ մի քիչ խրոխտ: Հասարակությունն իրենց ձայն չի տվել, որ գնան ԱԺ եւ ուսապարկը տշեն»,-ասաց Կիվիրյանը՝ հավելելով, որ իշխանություններին բացարձակ չի հուզում, որ ընդդիմությունն իրենց հետ չի համագործակցում: