Պենտագոնի տարանցիկ կայարանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մի ոստիկան է զոհվել, որից հետո շենքը ժամանակավորապես շրջափակվել է:

Associated Press-ը, հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին, հայտնել է, որ ոստիկանը դանակի հարված է ստացել:

Պենտագոնը շրջափակվել էր երեքշաբթի առավոտյան՝ մետրոյի մոտակա կայարանում կրակոցների մասին լուրերից հետո:

Պենտագոնի ուժերի պաշտպանության գործակալությունը (PFPA) Twitter-ում հայտարարել է, որ պաշտպանության նախարարության շենքն շրջափակվել է Պենտագոնի տարանցիկ կենտրոնում չպարզված «միջադեպի» պատճառով:

Իրավիճակի մանրամասները մնում են անհայտ:

Պենտագոնը մտադիր է ճեպազրույց անցկացնել, որի ժամանակ ավելի մանրամասն տեղեկատվություն է սպասվում:

Երեքշաբթի կեսօրին PFPA-ն հայտարարել է շրջափակումը հանելու մասին: