Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հրաժարվել է հեռանալ պաշտոնից այն բանից հետո, երբ նահանգի գլխավոր դատախազի զեկույցը մանրամասնել է այն դեպքերը, երբ նա սեռական ոտնձգություններ է կատարել 11 տարբեր կանանց նկատմամբ:

15 րոպեանոց տեսաուղերձում Կուոմոն վիճարկել է զեկույցի բովանդակությունը եւ հայտարարել, որ երբեք ոչ ոքի հանդեպ անպատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել: «Փաստերը շատ են տարբերվում ներկայացվածից»,- ասել է նա:

«Ես երբեք ոչ ոքի անպատշաճ կերպով չեմ հպվել կամ անտեղի սեռական ոտնձգություն չեմ կատարել: Ես 63 տարեկան եմ: Իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում ես ապրել եմ հասարակության աչքի առջեւ»:

Զեկույցը հաստատել է Կուոմոյի դեմ անօրինական գործողությունների վերաբերյալ կանանց բազմաթիվ մեղադրանքները, ներառյալ հպումները, առանց համաձայնեցնելու համբույրները եւ նրանց ռոմանտիկ կամ սեռական կյանքի մասին անտեղի արտահայտությունները:

«Անկախ հետաքննությունը եկավ այն եզրակացության, որ նահանգապետ Էնդրյու Կուոմոն սեռական ոտնձգություն է կատարել մի քանի կանանց նկատմամբ եւ դրանով իսկ խախտել է դաշնային ու նահանգային օրենքները»,- ասել է գլխավոր դատախազը: