ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանության է արժանացրել Վրաստանին հակատանկային Javelin հրթիռային համակարգերի վաճառքի առաջարկը, հայտնել է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության գործակալությունը (DSCA):

«Վրաստանի կառավարությունը 82 Javelin FGM-148 հրթիռի եւ 46 Javelin արձակման սարքի գնման հայտ է ներկայացրել»,- ասվում է DSCA-ի մամուլի հաղորդագրության մեջ: «Մոտավոր արժեքը կազմում է 30 մլն դոլար»:

Առաջարկվող վաճառքը կբարելավի իր հակատանկային հնարավորությունները ավելացնելու հաշվին ներկա եւ ապագա սպառնալիքներին դիմակայելու Վրաստանի կարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: