Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության շուրջ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի երկու շարասյուների` մի շարասյունը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղով, մյուսը՝ հակառակ ուղղությամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են օբյեկտների ու տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից եւ պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հեկտար տարածք, 2 կմ ճանապարհ, ստուգվել է 2 շենք:

2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից, ընդհանուր առմամբ, մաքրվել է 2222,5 հա տարածք, 667,3 կմ ճանապարհ, 1917 շենք (ներառյալ՝ սոցիալական նշանակության 31 օբյեկտ), հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25 781 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: