Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գարուն Թումանյանը  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Golf  մակնիշի ավտոմեքենայով  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել աջակողմյան հատվածի հողաթմբին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Գ. Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: