Ամերիկյան Mattel խաղալիքներ արտադրող ընկերությունը Բարբի տիկնիկ է ստեղծել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, կորոնավիրուսի դեմ AstraZeneca բրիտանական պատվաստանյութի ստեղծողներից մեկի՝ Սառա Հիլբերտի կերպարով, հաղորդում է Reuters-ը:

«Հուսով եմ՝ տիկնիկը կնպաստի, որպեսզի գիտության մեջ կարիերայի գաղափարը աղջիկների համար սովորական դառնա»,-ասել է Հիլբերտը:

Սառա Հիլբերտն այն վեց կանանցից է, ովքեր ներդրում են ունեցել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում: