Այսօր առավոտյան սկսվել է ԱԺ երեք փոխխոսնակներից մեկի ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը: Այն կտեւի մինչեւ ժամը 10:45-ը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս անգամ առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը, որն ավելի վաղ լրագրողին ծեծելու հետ կապված սկանդալից հետո լքել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: