Խաղաղապահ զորակազմի ռուս զինծառայողները մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերի բնակիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Խաղաղապահները բարեգործական հիմնադրամների ավելի քան 4 տոննա  կշռով մարդասիրական օգնությունը խոհանոցային եւ պարենային հավաքածուների տեսքով փոխանցել են Չափարի բնակիչներին։

«Այսօր Մարտակերտի շրջանի Չափար բնակավայրում իրականացվել է մարդասիրական-բժշկական ակցիա, որին մասնակցել է 27 ընտանիք՝ 11 բազմանդամ, 16 հարկադրյալ տեղահանված ընտանիք։ Բացի այդ, հատուկ նշանակության բժշկական ջոկատը օգնություն է ցուցաբերել տեղի բնակչությանը՝ ավելի քան 120 մարդ։ Ավելի քան 4 տոննա մարդասիրական օգնություն՝ պարենային հավաքածուների տեսքով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ)  մասնագետները քաղաքացիների ընդունելության կետ են բացել հաստիքային պնեւմակարկասային վրանում։ Զինվորական բժիշկները խորհրդատվական բժշկական օգնություն են ցուցաբերել, մասնավորապես՝ թերապեւտիկ, վիրաբուժական եւ ակնաբուժական օգնություն բազմանդամ ընտանիքներին եւ հարկադրյալ տեղահանվածներին։

«Մեր գյուղի անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել մարդասիրական եւ բժշկական օգնության համար։ Մեր գյուղը բուժօգնության մեծ կարիք ունի, եւ մենք երախտապարտ ենք ռուս խաղաղապահներին։ Մեզ մոտ ապրում է մոտ 400 բնակիչ, մենք բուժհաստատություն ունենք, որտեղ աշխատում են ընդհանուր պրակտիկայի մեկ բժիշկ եւ մեկ բուժքույր։ Եվ չկան սարքավորումներ ավելի որակյալ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Չափար գյուղի ներկայացուցիչ Էրիկ Թովունյանը։