Մեր տարաշրջանն այնպիսինն է, որ մենք ինքնուրույն, միայնակ ի վիճակի չենք ապահովելու խաղաղություն և անվտանգություն։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին՝ օգոստոսի 4-ին, Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում կատարած այցի ժամանակ։

«Այստեղ ռուսական զորքի առկայությունը պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Եթե տարածաշրջանում չլիներ ռուսական զորքի մուտքը, ապա մենք շատ ուրիշ ճակատագիր կունենայինք։ Դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել։ Մենք կռվել ենք աշխարհի դեմ՝ ունենալով շատ սահմանափակ հնարավորություն»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում շուտով նոր խոշոր ՀԷԿ կկառուցելի։

«Կկառուցվի 17,6 ՄՎՏ հզորություն մոտ 25 մլն դոլար ներդրումով ՀԷԿ։ Որոշ ժամանակ անց այն կդառնա բաց բաժնետիրական, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դառնալ բաժնետեր։ Եթե մինչև 2022 թվականի նոյեմբերը մենք չկարողանանք էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենալ, ապա այդ թվականի ձմռանը մենք պիտի ունենանք հովհարային անջատումներ»,- ընդգծեց Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով՝ քննարկման փուլում է Մարտակերտի վերանորոգման հարցը․ «Եվս մեկ-երկու ամիս ժամանակ, և մենք կունենանք վերջնական պատկեր։ Ասֆալտապատվելու են բոլոր գյուղերը մինչև 2022 թվականի նոյեմբերը»։

Հարությունյանը նշեց, որ մեծ ուշադրության է դարձվելու կրթության որակի բարձրացմանը բնակարանաշինարարությանը։

«Բնակարանաշինարություն ենք իրականցնելու ընդհանուր մինչև 100 միլիարդ դրամի շրջանակում, որպեսզի մենք մեր տեղահանված քաղաքացիներին ապահովենք բնակարաններով։ Մենք պետք է վերագտնենք մեզ, շարունակ ենք մեր պայքարը, որովհետև մեր աշխատանքով է պայմանավորված սերունդների ճակատագիրը։ Ընտրեք Արցախում ապրելու օրակարգը և ճանապարհը, որն ունենք այս երկրի վրա։ Ամեն օր մտածենք այնպես, ինչպես մինչև պատերազմը՝ ի՞նչ ենք մենք ստեղծում և կառուցում։ Եթե մենք սկսենք այս նույն օրակարգով, ամեն ինչ նորմալ է լինելու»,- հավելեց Արայիկ Հարությունյանը։

https://www.youtube.com/watch?v=dFwejCexR00