Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 4233-ով: Մահացել է 38 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 432.903 դեպք:

Ընդ որում, անցած 24 ժամվա ընթացքում 1934 մարդ է բուժվել, իսկ համավարակի սկզբից՝ 390 827-ը: Մահացել է 5948 մարդ:

Օրվա ընթացքում կատարվել է 45.229 թեստ, այդ թվում՝ 26.469 հակագենի եւ 18.760 ՊՇՌ թեստ:

Վարակման մակարդակը՝ օրական 9.36 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7.65 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 8.35 տոկոս:
Պատվաստվել է 542 639 մարդ, որից 16 852-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

46 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 6200-ը՝ հիվանդանոցներում, եւ 2297-ը գտնվում է կորոնավիրուսային հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26 -ին: