Ուղեւորատար երկու գնացքներ չորեքշաբթի բախվել են Չեխիայի արեւմտյան Դոմաժլիցե քաղաքին մոտ գնտնվող Միլավչե գյուղում։ Տասնյակ մարդիկ վիրավորումներ են ստացել։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է հանրապետության փրկարարների եւ հրշեջների միավորված ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը։

«Դոմաժլիցե քաղաքի Միլավչե գյուղի մոտ բախվել են երկու ուղեւորատար գնացքներ,- նշել է նա։- Համաձայն նախնական տեղեկատվության՝ մոտ 50 մարդ վիրավորումներ է ստացել», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։