Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են նոր լոքդաուն մտցնել, բայց այս անգամ կոշտ սահմանափակումները վերաբերելու են միայն չպատվաստված քաղաքացիներին։ Այս մասին ՝ հղում կատարելով բացառիկ փաստաթղթերին, տեղեկացնում  է Bild պարբերականը։

Ապագա միջոցի մանրամասներն առայժմ չեն ներկայացվում, բայց ենթադրվում է, որ չպատվաստվածներին «ոչ մի տեղ չեն թողնելու»։ Պարբերականի աղբյուրն ընդգծում է, որ համընդհանուր սահմանափակիչ միջոցներ չեն պահանջվի, երբ բնակչության զգալի մասը կորոնավիրուսի դեմ պատվաստվի։

Գերմանիայում նոր լոքդաուն մտցնելու մասին խոսում էին դեռեւս հուլիսի վերջից։ Կառավարության այն ժամանակվա պլաններն արդեն ուղղված էին նրանց հետ սոցիալական շփումների կրճատմանը, ովքեր COVID-19-ի դեմ չեն պատվաստվել։