Անհայտ անձը նռնակով ներխուժել է Ուկրաինայի կառավարության շենք եւ սպառնացել պայթեցնել նռնակը, հաղորդում է Strana.ua-ն:

Նա հայտարարել է, որ շենքից կենդանի դուրս չի գա:

Ենթադրվում է, որ հարձակում գործած անձը Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողությունների վետերան է: