Ես ավելի շուտ դիմում կգրեմ դուրս կգամ, քան իմ խղճի դեմ որոշում կկայացնեմ: Այս մասին ArmLur.am-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Միրաբյանը, որը ԱԺ արդեն նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործով բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ:

«Ճիշտն ասած կուզենամ հիմա որեւէ հարցի չպատասխանել ոչ թե նրա համար, որ իմ դիրքորոշումը չունեմ, ես նաեւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ, դրա համար ես ինձ բավականին լուռ եմ պահում այդ հարցում, որովհետեւ ես ինքս հաճախ վարույթներ հարուցելուն, ԲԴԽ-ում դրանք պաշտպանելուն եմ մասնակցել:

ԲԴԽ-ում ես իմ դիրքորոշումը միանշանակ արտահայտելու եմ, կփորձեմ հանգամանորեն անդրադառնալ թե իրավական, թե ոչ իրավական, այլ շարժառիթների հետ կապված: Պարզ փաստերով կփորձեմ ներկայացնել, հետեւություն ինքներդ կանեք»,-ասաց նա:

Դատավոր Միրաբյանը հավաստիացրեց, որ ինքը իր սկզբունքներից հետ չի կանգնելու. «Եթե մեր 18-20 տարեկան տաները իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, ես դատավորի պաշտոնով կաշկանդված պետք է մարդկանց ճակատագրերի վերաբերյալ ապօրինություններ անեմ, որպեսզի հաճոյանա՞մ: Իմ չափանիշը շատ բարձր է, ես երբեք չեմ կայացնի որոշում իմ ներքին համոզմունքին, իմ խղճին հակառակ զուտ նրա համար, որ դա հաճելի լինի ինչ-որ մարկանց կամ ինչ-որ շահեր հետապնդի: Դա բացառված է: Ես երբեք կաշկանդված չեմ եղել եւ չեմ լինի դատավորի պաշտոնով: Ես շարունակելու եմ կյանքի կոչել իմ պատկերացրած արդարադատությունը:

Չեմ կարող ասել, թե սա ինչ նպատակ է հետապնդում, ինչ շարժառռիթներ կան, բայց ամենդ եպքում ինձ դա չի ընկճում, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, ուղղակի նյարդայնացնում է:

Ես եկեղեցում եմ երդվել արար լինելու մասով, ես իմ երդումը չեմ դրժի: Ինձ համար չկա որեւէ պաշտոն, որը պահելու համար պետք է մարդկանց բախտի ու ճակատագրի հետ խաղամ: Ինձ համար դատավոր լինելը բեռ է, ես ավելի շատ հնարավորւթյուն ունեմ փող աշխատելու ոչ դատավոր լինելով, որովհետեւ ես 5 տեղ դասավանդում եմ, գրքեր, հոդվածներ եմ գրում:

Ես ավելի շուտ դիմում կգրեմ դուրս կգամ, քան իմ խղճի դեմ որոշում կկայացնեմ: Եթե որեւէ մեկը հայտնվի, որ կասի, որ կարողացել է ինձ վրա ճնշելվ որոշում կայացնել տալ, ես հենց այս պահին դիմում կգրեմ.,-հայտարարեց դատավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, որը վերավերում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու

գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաμերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացված որոշմանը:

Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է: Այդ որոշման օրինականությունը Ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է եւ քննիչի միջնորդությունը մերժել: Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը: Ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների՝ ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն, ըստ փաստաμանի, օբյեկտիվորեն որեւէ այլ որոշում, քան քննիչի միջնորդությունը մերժելը, տվյալ գործով հնարավոր չէր կայացնել: