Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 22 589-ով՝ հասնելով 6 356 784-ի։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Տոկոսային արտահայտությամբ հիվանդացածների թիվը կազմել է 0,36։

Կորոնավիրուսից բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 20 096-ով՝ ընդհանուր 5 679 842։ Դուրս գրված պացիենտների թիվը, շտաբի տվյալների համաձայն, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 89,35 տոկոսը։

Երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 790-ով՝ մեկ օր առաջվա 788-ի փոխարեն՝ 161 715։ Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2,54 տոկոսի մակարդակին, վկայում են շտաբի տվյալները։