Ուկրաինայի կառավարության շենքում հատուկ օպերացիա է սկսվել: Անհայտ անձը նռնակով սպառնում է պայթեցնել շենքը: Նրա հետ բանակցություններ են ընթանում, հաղորդում է ոստիկանությունը:

Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամբողջ թաղամասը շրջափակված է ուժայինների կողմից:

Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ հավանաբար գրոհ կլինի, հատուկ նշանակության ուժեր են կենտրոնացել շենքի մոտ: