Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: