Ուկրաինայի կառավարության շենքում նռնակ պայթեցնել սպառնացողը կալանավորվել է, տեղեկացնում է տեղի հեռուստատեսությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կառավարության շենքում ոստիկանական գործողություն է սկսվել։ «Կիեւում մտցվել է ոստիկանական  հատուկ գործողության ռեժիմ։ Ներկայում տղամարդու հետ բանակցություններ են վարվում»,- նշվում է տեքստում։ Նշվում է, որ կամավոր չհանձնվելու դեպքում չարագործի դեմ կկիրառվեն «օրենքով նախատեսված ոստիկանական միջոցներ»։

Դեպքի վայր են եկել նաեւ պայթյունը վնասազերծող մասնագետներ։ ԶԼՄ տվյալներով՝ ամբողջ թաղամասը շրջափակված է ուժայիններով։