2016-ին հետախուզության հետ կապված ռազմավարական եւ օպերատիվ-մարտավարական մակարդակներում մենք խնդիրներ չենք ունեցել: Այս մասին այսօր՝ օգոտսոսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դիտարկմանը, որ այդ ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետախուզության հետ կապված խնդիրների մասին խոսել է եւ հենց դրանով էր պայմանավորված, որ Արշակ Կարապետյանը ազատվեց հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնից, Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքն այդպիսի բան չի լսել Սերժ Սարգսյանի կողմից:

Հարցին, թե ինչպես է գնահատում պաշտխպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը, նա պատասխանեց. «Կադրային քաղաքականությունը վարում է տվյալ իշխանությունը»: