Բանգլադեշում կայծակի հարվածից զոհվել է հարսանիքի առնվազն 16 հյուր, հայտնում է տեղական Daily Bangladesh-ը` վկայակոչելով ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին երկրի հյուսիսում գտնվող Շիբգանջ ենթաշրջանում, երբ հյուրերը նավակով կողում էին Պադմա գետի վրայով:

Ոստիկանության տվյալներով` տուժել է առնվազն վեց մարդ: Նրանք ընդունվել են տեղի հիվանդանոցներ: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: