Կորոնավիրուսի տարածման պատճառով Իբիցայի իշխանությունները մտադիր են մասնավոր խուզարկուներ վարձել` անօրինական կողմերին լրտեսելու համար: Այս մասին հայտնում է Independent-ը` վկայակոչելով տեղական վարչակազմի հայտարարությունները:

Կղզու փոխնախագահ Մարիանո Խուանը նշել է, որ միջոցն է առաջարկվել հանրային առողջության հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ մասնավոր երեկույթները COVID-19-ի օջախ են դառնում: «Այս երեկույթներին մասնակցում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլ նաեւ Իբիցայի բնակիչները, ինչպես նաեւ` սեզոնային աշխատողները, ովքեր այնուհետեւ շփվում են այլ քաղաքացիների հետ եւ խնդիրներ են ստեղծում»,- պարզաբանել է նա:

Ադմինիստրացիայում հայտարարում է, որ իրենք արդեն գտել են մի ընկերություն, որը կարող է օգնել քաղաքին: Իշխանություններին մնում է միայն լուծեն ոստիկանական լիազորությունների հարցը: Իրավապահ մարմինները չեն կարող մտնել մարդկանց տներ առանց պատճառի եւ վերջ տալ միջոցառումներին:
Իբիցայում գիշերային ակումբներն ու բարերը փակելու պատճառով մասնավոր անօրինական երեկույթների թիվն ավելացել է: Սահմանափակող միջոցներն ազդել են գրեթե 25 հազար ակումբների եւ դիսկոտեկների վրա: