Xiaomi ընկերությունը կցուցադրի ճկվող էկրանով եւ ենթաէկրանի տեսախցիկով աշխարհում առաջին սմարթֆոնը: Mi Mix 4 մոդելի վերաբերյալ տվյալները արտահոսել են Weibo, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինսայդերական տեսանյութում ցուցադրվում է ապագա սմարթֆոնի մատրիցայի աշխատանքը՝ դա ճկուն OLED վահանակ է: Միացված վիճակում սելֆի տեսախցիկը տեսանելի չէ, այն ներկառուցված է էկրանի վերին եզրին: Այլ արտադրողները դեռ նման լուծումներ չեն ցուցադրել:

Ակնկալվում է, որ չինական ընկերությունը յուրահատուկ դիսփլեյի հետ մեկտեղ, առաջադեմ հնարավորություններ կավելացնի Xiaomi Mi Mix 4-ում: Սմարթֆոնին է վերագրվում ազդարարված Snapdragon 888 Plus պրոցեսորը:

Xiaomi-ն ազդարարել է մոդելի շնորհանդեսի մասին, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 10-ին: Mi Mix շարքը կհիշեն երկար դադարից հետո՝ վերջին սմարթֆոնը թողարկվել է 2018 թվականին: