Ներկա պայմաններում Ադրբեջանի հետ սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը վտանգավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար: Այս մասին օգոստոսի 4-ին նորընտիր Ազգային ժողովի հատուկ նինստին երեք փոխնախագահներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` այսօր սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացնելու համար պայմաններ չկան, քանի որ այս գործընթացը պետք է սկսել, երբ կստեղծվեն բոլոր պայմանները խաղաղության պահպանման համար: «Սա վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ղարաբաղին: Սահմանագծումն ու սահմանազատումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում են ենթադրում` անմիջական սպառնալիք ստեղծելով Ղարաբաղի համար: Չի կարելի այդքան հապճեպ գնալ դրան»,- պարզաբանեց Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց նաեւ միջազգային նախադեպերը, երբ դիվանագիտական ​​մակարդակով երկար բանակցությունները վարվում էին բառացիորեն յուրաքանչյուր ստորակետի, հողի յուրաքանչյուր կտորի համար: