Հայաստանում թանկացումները շարունակվում են: Մասնավորապես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի՝ 0.3 տոկոս գնաճ: Իսկ սուրճը, թեյն ու կակաոն թանկացել են 0.4 տոկոսով:

Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը հուլիսին հունիսի համեմատ էժանացել են 1.4 տոկոսով: Բայց նախորդ տարվա հուլիսի համեմատ, այն թանկացել է 13.5 տոկոսով:

Մրգի շուկայում եւս արձանագրվել է գների նվազում՝ 13 տոկոսով: Յուղերի ու ճարպերի շուկայում այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 33.8 տոկոս գնաճ, բայց հունիսի համեմատ այն նվազել է 2.8 տոկոսով:

Արևածաղկի ձեթն այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ թանկացել է 75.2 տոկոսով, բայց այս տարվա հունիսի համեմատ գրանցվել է 7 տոկոսով նվազել է:

Շաքարավազի շուկայում նախորդ տարվանից սկսված գնաճը դեռ շարունակում է պահպանվել. այս հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գինը բարձրացել է 39.4 տոկոսով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկաներում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 12.1 տոկոս գնաճ, իսկ այս հուլիսին հունիսի համեմատ՝ 0.5 տոկոսով նվազել են գները:

Թանկացել է նաեւ մսամթերքը: Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները եւս բարձրացել են՝ 0.5 տոկոսով: Իսկ մեկ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակները թանկացել են 9.2 տոկոսով:

Միայն ալկոհոլային խմիչքի գնաճը այս տարվա հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6, իսկ այս հունիսի համեմատ՝ 0.1 տոկոս: