Երկրի դեմ թշնամիների սպառնալիքներին Իրանի պատասխանը «կործանարար» կլինի: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, փոխանցում է Mehr-ը:

«Մենք նրանց (թշնամիներին) զգուշացնում ենք դասեր քաղել անցյալից եւ իմանալ, որ սպառնալիքներին մեր պատասխանը ավելի կործանարար կլինի»,- ասել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծման հաջողությունից հետո թշնամիները քարը քարի վրա չթողեցին եւ արեցին հնարավորը` երբեմն օգտագործելով երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները»:

Նա մեկ անգամ եւս «երկրի թշնամիներին» նախազգուշացրեց հրաժարվել Իրանի Իսլամական Հանրապետության մասին իրենց սին պատկերացումներից, քանի որ Իրանի պատասխանը դրանց սպառնալիքներին ավելի կործանարար կլինի: