Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով օգոստոսի 1-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վահագնաձոր գյուղի հարակից անտառում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մեքենան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ բենզասղոցով ապօրինի հատել է երեք կանգուն ծառ։

Նա հրավիրվել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: