Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին իրականացրած շրջայցի ժամանակ պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում տեղի բնակիչներից մեկը, առանց համապատասխան փաստաթղթավորման և չունենալով թույլտվություն, Գեղի գետի ափին շուրջ վեց հազար քառակուսի մետր տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահները նաև ճշտել են, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել` ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հողահատկացման օրինականությունը ստուգելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: