Դելիում չորրորդ օրն է՝ շարունակվում են 9-ամյա աղջկա բռնաբարության, սպանության եւ բռնի դիակիզման հետ կապված բողոքի ցույցերը, հաղորդում է BBC-ը:

Աղջկա ծնողները մեղադրում են հինդուիստական քահանային եւ եւս 3 անձի աղջկա վրա հարձակման մեջ, երբ նա գնացել է ջրի հետեւից:

Նրա մայրն ասել է, որ դարպասները փակ  են եղել եւ նրան սպառնացել են, երբ նա բողոքել  է դստեր դիակիզման դեմ:

Ոստիկանությունը գրանցել  է խմբային բռնաբարության եւ սպանության մասին գործն ու ձերբակալել տղամարդկանց: Աղջկա ծնողները դալիտներ են: Աղջիկը նրանց միակ երեխան էր:

Աղջկա մայրը պատմել է, որ կիրակի երեկոյան իր դստերն ուղարկել է ջրի հետեւից իրեն տնից ընդամենը մի քանի մետրի վրա:

«Ես գտա նրան դիակիզարանում, նրա շուրթերը կապտած էին, քթից արյուն էր հոսում, ձեռքերին եւ ոտքերին կապտուկներ էին: Քահանան եւ երեք տղամարդ խորհուրդ տվեցին չզանգել ոստիկանություն՝ սպառնալով, որ կդիահերձեն, կգողանան օրգաններն ու կվաճառեն դրանք»,-ասել է նա:

Երեխայի հոր խոսքով՝ այն պահին, երբ նա 150 գյուղացիների հետ հասել է դիակիզարան, դստեր մարմինը գրեթե հրկիզված է եղել:

Ոստիկանության հաղորդմամբ՝  մեղադրյալների նկատմամբ խմբային բռնաբարության մասին գործ է հարուցել: