Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը հայտարարել է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ 10 շաբաթվա ընթացքում, հաղորդում է JPost-ը:

«Իրանը խախտել է միջուկային համաձայնագրի բոլոր սկզբունքները, եւ նրան մնում է ընդամենը մոտ 10 շաբաթ միջուկային զենք ստանալու համար»,-ասել է նա՝ նշելով, որ աշխարհը պետք է տնտեսական պատժամիջոցներ եւ օպերատիվ միջոցներ ձեռնարկի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ: