Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարություններն այն մասին, որ ամբողջ աշխարհը դատապարտել է Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն իրականացվել է 2016 թվականի ապրիլին, պարզապես ցանկություն է, բայց ոչ ավելին:

Այս մասին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում օգոստոսի 4-ին խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որը նա արել էր խորհրդարանի ամբիոնից: Պատգամավորը նշեց, որ ինքը Ռուստամյանից չի խնդրի թվարկել այն 150 պետությունները, որոնք, ըստ ընդդիմության տրամաբանության, պարզ տեքստով դատապարտել են 2016 թվականի ադրբեջանական ագրեսիան: «Ես ձեզ կխնդրեմ նշել առնվազն 5 երկիր:

Եւ պարտադիր չէ այս ամբիոնից»,- ասաց Ալեքսանյանը: Ըստ իշխանամետ պատգամավորի, եթե դա իսկապես ճշմարիտ լիներ, ապա Բաքուն, գոնե, «ավելի երկար կմտածեր»՝ մինչեւ անցած տարվա սեպտեմբերի վերջին Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելը: Միեւնույն ժամանակ, Թուրքիան, ըստ Ալեքսանյանի, կմտածեր նաեւ այն մասին, թե արժե՞ Ադրբեջանին օգնել այս պատերազմում, թե՞ ոչ: