Microsoft-ը հայտարարում է, որ աշխատակիցները պետք է լիովին պատվաստվեն՝ ԱՄՆ-ում ընկերության գրասենյակներ մուտք գործելու համար:

Տեխնոլոգիական հսկան աշխատակիցներին հայտնել է, որ կպահանջի պատվաստման ապացույց բոլոր աշխատակիցներից, մատակարարներից եւ ԱՄՆ-ում Microsoft-ի շենք մուտք գործող հյուրերից: Ընկերությունը նաեւ մինչեւ հոկտեմբերի 4-ը հետաձգում է իր վերադարձը գրասենյակ: Ընկերության որոշմամբ՝ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց խնամող անձինք կամ պատվաստման համար չափազանց փոքր երեխաների ծնողները մինչեւ հունվար կարող են տնից աշխատել։

Պատվաստանյութերի հարցում Microsoft-ի նոր քաղաքականությունը կրկնում է նախորդ շաբաթ այլ գործատուների, այդ թվում՝ Google-ի եւ Facebook-ի, ինչպես նաեւ Disney-ի եւ Walmart-ի կողմից նախաձեռնված նման քայլերը։