Անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունի տարելիցի օրը խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարների դեմ:

Պայթյունի զոհերի նկատմամբ անարդարությունից եւ կենսապայմանների լուրջ վատթարացումից վրդովված ցուցարարները քարեր են նետել շենքի վրա, իսկ ոմանք փորձել են անցնել դարպասի վրայով:

Անվտանգության ծառայության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ առնվազն վեց մարդ վիրավորվել է: