Արմատական ​​կազմակերպությունների ակտիվիստները խափանել են հանրահավաքի անցկացումը Բեյրութի կենտրոնում մեկ տարի առաջ ծովային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների սգո օրը: Ինչպես լրագրողներին ասել է Լիբանանի Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ Ջորջ Քվետանը, Պլյաս դե Մարտիր հրապարակի կողմից խորհրդարանի շենքի մոտակայքում ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում երկու կողմից էլ 84 մարդ է վիրավորվել կամ տուժել արցունքաբեր գազի կիրառումից, հաղորդում է ՏԱՍՍ -ը:

«Նրանցից 13-ը տեղափոխվել է հիվանդանոցներ, մնացածին տեղում է օգնություն ցուցաբերվել»,- ասել է նա:

Ոստիկանները ջրցան ավտոմեքենաներ են կիրառել ակտիվիստների դեմ, ովքեր քարեր եւ մոլոտովյան կոկտեյլներ էին նետում նրանց ուղղությամբ: Ագրեսիվ ցուցարարների խմբերի եւ ժանդարմների միջեւ բախումները շարունակվել են առնվազն երեք ժամ: Կեսգիշերին մոտ քաղաքի կենտրոնը մաքրվել էր ցուցարարներից, ովքեր նահանջե դեպի Ջումեյզի եւ Սաիֆի թաղամսեր:

Ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի պալատը, Twitter-ում հայտնել է Հայրենիքի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ ամենադաժան բախումները տեղի են ունեցել Հեռահաղորդակցության նախարարության մոտ՝ բանկերի եւ քաղաքապետարանի փողոցում: Ակտիվիստները հարձակվել են այնտեղ գտնվող մի քանի գրասենյակների վրա եւ այրել դրանցից մեկը: Հրդեհն օպերատիվ կերպով մարվել է: Ոստիկանները բերման են ենթարկել ջարդերի երկու հրահրողների:

Ավելի վաղ բողոքի շարժման առաջնորդ Իբրահիմ Հոթեյթը հայտարարել էր օգոստոսի 4-ից «խաղաղ գործողություններից վճռական գործողությունների անցնելու մասին»: Նա վերջնագիր էր ներկայացրել իշխանություններին՝ նրանց տրամադրելով 30 ժամ ժամանակ՝ որոշելու պատգամավորներից, նախարարներից եւ անվտանգության պաշտոնյաներից դատական ​​անձեռնմխելիության վերացման հարցը: Հոտեյթը եւ նրա կողմնակիցները կարծում են, որ «պաշտոնական պարտականությունների անտեսումը եւ նահանգում կոռուպցիան հանգեցրին աղետին Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ին»:

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյուն տեղի ունեցավ, որի հզորությունը 1500 տոննա տրոտիլ էր կազմում: Պայթյունի ալիքն ավերել եւ վնասել էր հազարավոր տներ քաղաքի ներսում եւ դրանից դուրս, զոհվել էր 218 մարդ, 6.5 հազար մարդ վիրավորվել էր, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել էր անօթեւան: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառը պահեստում եռակցման ժամանակ պահեստավորված ավելի քան 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր: