Տեխաս նահանգում առնվազն 11 մարդ զոհվել, 12 մարդ տուժել է հինգշաբթի բեռնատարի կողաշրջվելու պատճառով, տեղեկացնում է NBC-ին։

Պատահարը, ըստ NBC-ի, տեղի է ունեցել  կեսօրից հետո, Բրուքս օկրուգում, Մեքսիկայի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռու։ Ներկայում տուժածներին ուղղաթիռներով տեղափոխում են հիվանդանոցներ, նրանց վիճակի, ինչպես նաեւ ՃՏՊ պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։