Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան: Այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: