Իրականում չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման բնականոն ընթացքը եւ ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող  խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օրենսդրության համաձայն ԱԺ 3 փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Այդ պաշտոնի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ պաշտպանում է այդ թեկնածությունը:  Մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե արդյոք իշխող խմբակցությունը կքվեարկի Իշխան Սաղաթելյանի օգտին, թե ոչ: Այստեղ ինտրիգն այն է, որ իշխող խմբակցությունը կարող է չընտրել Իշխան Սաղաթելյանին, իսկ ընդդիմությունն էլ որոշի, որ որեւէ այլ անձի թեկնածություն չի առաջարկում:

Նախկինում այդ հարցը կարգավորվում էր խմբակցությունների միջեւ համաձայնությամբ, սակայն այս դեպքում ընդդիմադիր խմբակցությունները չեն կոնտակտի մեջ չեն մտնում իշխող խմբակցության հետ: